Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հիշատակել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանի հիշատակը։
Ապրիլի 30-ին հայերն արթնացան հրատապ լուրերից. «Ռուսլան Ցարնին ներողություն է խնդրում հայ համայնքից», ինչպես հաղորդում էր Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում հրատարակվող «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթի խմբագիր Ալին Գրիգորյանը:
Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում 2013-ի հուլիսին, դպրոցի դիմացի հետիոտնի համար նախատեսված անցումում Լիդիա Բադալյանին  վրաերթի ենթարկելու հետեւանքով, նա երկու ամիս անցկացրել էր հիվանդանոցում՝ բազմաթիվ կոտրվածքներով:
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մանսուրյանի հետ' հարցազրույցից առաջ:
Մարսելում Եվրոպական ու Միջերկրածովյան քաղաքակրթությունների թանգարանում անցկացվել է կոնֆերանս Քեթրին Քուքի «Ծառերի հիշատակը» ցուցահանդեսի արդյունքների վերաբերյալ, կամ այն մասին, թե ինչպես լուսանկարել այն, ինչը գոյություն չունի ու ինչը փորձում են ջնջել: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն: Կոնֆերանսին նաեւ մասնակցել են գրող, թուրքական «Ակոս» թերթի խմբագիր ու թարգմանիչ Կարին Կարաքաշլին, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության ներկայացուցիչ Ժյուլյեն Արունյանն ու Թուրքիայում «Le Monde» ...
Ներգաղթյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները եւ Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները  բողոքի ցույց են կազմակերպել Բարսելոնայում օտարերկրացիների ինտեգրման կենտրոնի առաջ: Ցուցարարները պահանջում են պարզություն մտցնել Հայաստանի 32-ամյա քաղաքացու գործում, որին պահում էին օտարերկրացի ձերբակալվածների ճամբարում, գրում է իսպանական El Diario-ն: Մանուկյանին դատապարտել էին անօրինական զենք պահելու եւ կողոպուտի համար:
Հայաստանի նախագահի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Թուրքիայի Սիվաս (պատմական Սեբաստիա-խմբ) նահանգում զինվորական տարածքում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի պաշտպանության նախարարի հրահանգով տեղափոխվելու է այլ տարածք եւ բացվելու է այցելությունների համար։
Թուրքական մամուլում շարունակվում են ակտիվ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի հետ կապված։ Այս անգամ էլ Sabah-ը գրել է, թե Դավութօղլուն 2 առաջարկով է Հայաստան մեկնում։
Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգեւոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահՄիշել Մամուրյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի ելույթները:
Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը:
Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է իր ջանքերը սփյուռքի հետ հայ–թուրքական խնդիրների շուրջ անձամբ «երկխոսություն» սկսելու ուղղությամբ։ Այս ամսվա սկզբին Դավութօղլուն դարձյալ հանդիպեց ամերիկահայերի հետ` ի շարունակություն մարտին Վաշինգտոնում ունեցած իր հանդիպումներին։
Նոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: